Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Դատելով ուրիշներին` մենք մեզ անսխալ ենք հայտարարում

Դատելով ուրիշներին` մենք մեզ անսխալ ենք հայտարարում
06.07.2018 | 00:18

Օբյեկտիվորեն գոյություն ունեցող աշխարհը ամեն մարդու համար սկսվում է նրա ծնունդով, լրանում նրա բաժին կյանքով և վերջանում է նրա մահով:
Մարդը` հարազատ ընտանիքում, թե օտարության մեջ, միայնակ է աշխարհ գալիս` որպես անհատականություն ու միայնակ է լքում աշխարհը, սակայն իր բաժին կյանքը ապրում է որպես մարդկային մեծ ընտանիքի անդամ:


Անկախ կյանքի մասին անհատի ունեցած սուբյեկտիվ պատկերացումներից ու մոտեցումներից, նա ոչ միայն սոսկ իր կյանքն է ապրում, այլև իր գործունեությամբ դրական կամ բացասական հետք է թողնում մարդկության պատմության վրա, քանզի բոլոր մարդիկ մեկ միասնական սկիզբ ունեն: Չնայած տարածված կարծիքին, թե մարդը ծնվում է որպես մաքուր էջ, իրականությունն այն է, որ ինչպես հոգևոր ծննդյան պահին նա որոշակի ժառանգության առհավատչյա և երաշխիքներ է ստանում և պես-պես շնորհներ, այնպես էլ ծնվում է որոշակի ժառանգությամբ` իր նախնիների էության ու գործունեության հատորներով ու պատառիկներով լեցուն «սնդուկներով». մարդու իրական, հիմնական ու գլխավոր անելիքը կյանքում ճիշտ և անվտանգ պարունակությամբ սնդուկներին համապատասխան բանալիներ գտնելն ու սնդուկները բացելն է: Սա է հենց անհատի կայացման բուն էությունն ու ողջ ընթացքը:

Պողոս առաքյալն ասում է. «Եթե մեռելների հարություն չկա, էլ ինչու՞ ենք մկրտվում մեռելների համար». որովհետև մկրտվելով մենք հնարավորություն ենք ստանում ապաշխարելու նաև մեր նախնիների մեղքերի համար և մասնակից դառնալու նրանց առաքինություններին` նրանց ևս բաժնեկից դարձնելով կամ նրանց միջոցով բաժնեկից դառնալով Եկեղեցու լրմանը: Այսպիսով, ողջ մարդկությունն ընդհանրապես և Եկեղեցին` մասնավորապես, ապրում ու զարգանում են հավաքականության, ամբողջականության և միասնության օրենքներով: Շատ «արդարամիտ» մարդիկ չեն կարողանում զսպել իրենց ու չդատել մերձավորին ու հեռավորին և ավելորդ են համարում «Մի դատիր, որ չդատվես» պատվիրանը: Բացի նրանից, որ այդ մարդիկ կասկածի տակ են առնում Աստծո իմաստուն տնօրինությունը, պատվիրանազանց են և չեն զբաղվում ինքնաքննությամբ, նրանք չգիտեն նաև մի պարզ ճշմարտություն. «Մի դատիր» պատվիրանը ավելորդ չէ, այլ շատ կարևոր սկզբունք ոչ պակաս կարևոր սկզբունքների շարքում, որի կիրառությունը օգնում է մարդուն ազատվելու սեփական և խուսափելու ուրիշի սխալները կրկնելուց:


Դատելով ուրիշին` մենք մեզ անսխալական ենք հայտարարում և անթաքույց չարություն ու ատելություն ենք դրսևորում Ամենակալ Աստծո` բոլորի և յուրաքանչյուրի հանդեպ տածած Բարության ու Սիրո դեմ` զրկվելով Նրա Ողորմությունից:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2704

Մեկնաբանություններ